Լրահոս
Քաղաքական
19:45
18.12.25
119

Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը. Պապիկյան

Img default alt hy

Դեկտեմբերի 18-ին ընդունել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները: Ներկայացրել եմ պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:

Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը: Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»։