Լրահոս
Հասարակական
21:20
21.02.20
74

Քր. Օրենսգրքում փոփոխությունները մտահոգել են փաստաբաններին

Ի՞նչ անել, որ համառ լրատվամիջոցները բացահայտեն իրենց գաղտնի աղբյուրները, նրանք էլ դե վախենան ու խուսափեն ԶԼՄ-ներին ինֆորմացիա տալուց, դա էլ ուղիղ գծով ազդի յուրաքանչյուրիս տեղեկացված լինելու իրավունքի վրա: Մեդիայի աննախադեպ ազատության մասին հայտարարությունների ֆոնին անգամ իրավակարգավորումներ են փոխվում այնպես, որ աղբյուրները չբացահայտող լրագրողներին կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ: Քրեական օրենսգրքում երկրի արդարադատները մի դրույթ են նախատեսում ավելացնել, որ, ըստ փաստաբանների պալատի, հակասում է ԶԼՄների մասին օրենքին: Ընդ որում՝ սա Քրեկան օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծի միակ դժվարամարս կետը չէ: Փաստաբանների պալատը 18 դիտարկում ունի: