Լրահոս
Միջազգային
23:25
23.06.22
119

«Քնած էինք, երբ տանիքն ընկավ երեխաներիս վրա». Աֆղանստանը փլատակների տակ է

 

6,1 մագնիտուդ, 8 բալ ուժգնությամբ էր ցնցվել Աֆղանստանի երկրակեղևը երեկ գիշեր: Փլատակների տակ դեռ մարդիկ կան, բայց զոհերի՝ այս պահին հայտնի թիվը ավելի քան 1100 է: Աֆղանստանում 1 տարի էլ չկա՝ իշխանության են եկել թալիբները, որոնց իշխանությունը շատ երկրներ չեն ճանաչել: Բայց նրանք օգնություն են խնդրել աշխարհից: Առայժմ Առողջապահության համաշխարհային կազմապերպությունն է արձագանքել ու 10 հազար տոննա դեղ ուղարկել աղետի գոտի: