Լրահոս
Հայաստան
14:00
24.06.22
110

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Img default alt hy

Հունիսի 22-24-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան և Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Սիսիան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։