Լրահոս
Միջազգային
23:15
15.12.25
212

Պուտինը տարածքներ է ուզում, Զելենսկին չի տալիս. վճռորոշ որոշումներ են սպասվում

Բեռլինում ավարտվել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մոտ 2 ժամ տևած բանակցությունները: Ըստ Կրեմլի՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքների հարցն է բանակցությունների անկյունաքարը: Կիևի եվրոպացի դաշնակիցները համոզված են, որ Ռուսաստանը պարտություն է կրում Ուկրաինայում՝ քաղաքական, ռազմական և տնտեսական առումով: Ֆրանսիայի արտգործնախարարի այս հայտարարությունից ժամեր անց Մոսկվան հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզում ևս մեկ բնակավայր գրավելու մասին: