Լրահոս
Առողջապահական
19:15
24.06.22
161

Փորկապություն. հետևանքներն ու կանխարգելման միջոցները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Փորկապությունը աղիների սխալ աշխատանքի, հաճախ նաև մարդու անհետևողականության արդյունքն է, որն առաջացնում է անհարմարության զգացում։

Պատճառները շատ տարբեր են՝ սկսած զբաղվածության պատճառով աղիները դատարկելու հետաձգումից՝ մինչև առավել լուրջ խնդիրներ։

Հիվանդի մոտ կարող է լինել թութք կամ անալ ճաքեր, որոնք ցավ են պատճառում աղիների շարժման ժամանակ։ Այն կարող է կապված լինել նաև ոչ պատշաճ դիետաների, ցածր ակտիվության, ռեժիմի փոփոխության կամ սթրեսի ավելացման հետ։ Հաճախ փորկապության պատճառ կարող են դառնալ հեղուկի և սննդային մանրաթելերի անբավարար ընդունում, որոշ դեղամիջոցներ՝ միզամուղներ և թմրամիջոցներ։

Երեխաների մոտ փորկապությունը կարող է առաջանալ չափազանց ինտենսիվ վարժությունների, թերսնման, իսկ նորածինների մոտ՝ կաթնախառնուրդներով պայմանավորված։

Տարեց մարդկանց մոտ փորկապություն առաջանում է տարիքի հետ որովայնի խոռոչի մկանների թուլացման պատճառով, որոնք դժվարություն են ստեղծում աղիների բնականոն աշխատանքի համար:

Որոշ դեպքերում փորկապությունը կարող է ավելի լուրջ հիվանդությունների նշան լինել: Օրինակ՝ փոփոխական փորկապությունը և փորլուծությունը կարող են հուշել աղիների ընդհանուր խանգարման և բորբոքման մասին:

Փորկապության ախտանիշները հաճախ ուղեկցվում են անտանելի ցավերով, աղիներում ճնշմամբ, տհաճ զգացողությամբ և գազերի առաջացմամբ։ Եթե փորկապությունը փոխում է կղանքի ձևը, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ. Հակառակ դեպքում այն կարող է ուղեկցվել սրտխառնոցով, ջերմությամբ, ախորժակի կորուստով և ջղաձգությամբ։ Երբ այն ուղեկցվում է ուժեղ փքվածությամբ և գազեր փոխանցելու անկարողությամբ, հիվանդին պետք է անհապաղ հոսպիտալացնել։

Փորկապության կրկնման դեպքում, պետք է փոխել սննդակարգը, շատ հեղուկ ընդունել, սննդակարգում ավելացնել թարմ մրգեր և բանջարեղեն, պարբերաբար մարզվել. Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն կօգնի աղիներին, այլև կազատի սթրեսից, որը հաճախ փորկապության հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում:

Բժիշկները խորհուրդ են տալիս՝

լսել մարմնին (այն ազդանշան է տալիս աղիների շարժման մասին)

նվազեցնել գազավորված ըմպելիքների և սուրճի քանակը սննդակարգում

զբաղվել սպորտով

հետևել ռեժիմին և ուտել մոտավորապես նույն ժամին՝ օրը 3-4 անգամ»։