Լրահոս
Քաղաքական
19:41
21.02.20
93

Փաշինյանը տանում է մի նոր պատերազմի, որտեղ ինքը պատրաստվում է պարտվել

Փաշինյանը մի խնդիր էր լուծում Մյունխենում, ու այդ խնդիրը նա, ըստ էության, լուծեց: Ես բազմիցս ասել եմ, որ Փաշինյանին իշխանության են բերել դրսի ուժեր ու միակ խնդիրը, որ իր առաջ դրված է՝ Արցախի հարցում, ավելի ճիշտ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում էական եւ շատ մեծ զիջումների գնալն է: Ինչը նա, կարելի է ասել, մեծ հաջողությամբ՝ իր համար, իրականացնում է:

Մյունխենում բոլորը պարզ տեսան, որ առաջինը՝ Փաշինյանը ընդհանրապես տարրական գիտելիքներ չունի միջազգային իրավունքից, տարրական գիտելիքներ չունի միջազգային հարաբերություններից, միջազգային անվտանգության հարցերից եւ ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի կարգավորումից:

Մյունխենում, ես կհամաձայնեմ, շրջադարձային էր այն իմաստով, որ Մյունխենում ինքը բազմաթիվ լրացուցիչ փաստարկներ տվեց Ադրբեջանին, որով Ադրբեջանը մջազգային հարնության առջեւ կարդարացնի իր ապագա ռազմական հարձակողական գործողությունները:

Այսօրվա աշխարհում գոյություն չունեն անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք բավարար են: Բարձրագույն անվտանգության երաշխիքը՝ Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն է, բայց ինքը կարգավիճակ չի ասում:

Նիկոլ ջան, խաղաղապահներ ես ուզում՝ կաստանաս, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, նույնիսկ բանաձեւ կստանաս այդ անվտանգության համար եւ հիմա ինքը, ըստ էության, բանակցում է այդ անվտանգության երաշխիքների մասին տարածքների դիմաց:

Ապրիլան պատերազմից հետո ստեղծվեց մեզ համար աննախադեպ բարենպաստ վիճակ, երբ տարածքների հարցը դուրս էր եկել օրակարգից եւ քննարկվում էին բացառապես Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով միջազգային միջոցառումներ կազմակերպելու հարցը այսպես կոչված՝ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ օրակարգը: Ինքը ոչնչացրել է այդ օրակարգը: Ամբողջովին ոչնչացրել է եւ այն ծուղակում, որում հայտնվել էր Ալիեւը, ինքը ուղղակի նրան ազատագրել է այդ ծուղակից:

Երբ Մութալիբովին, այսպես ասած, հեռացրին իշխանությունից, (92 թվականի դեպքերից հետո նա տեղափոխվեց Մոսկվա)Մոսկվայում Մութալիբովը (մենք երբ որ ինֆորմացիա ստացանք, այն ժամանակ ես նախագահականում էի աշխատում, զբաղվում է բանակցային գործընթացով եւ ոչ միայն) Ալիեւը բանակցային կոնտակտներ էր փնտրում Հայաստանի իշխանությունների հետ:

Ու՞ր ենք գնում: Փաշինյանը տանում է մի նոր պատերազմի, որտեղ ինքը պատրաստվում է պարտվել եւ դա լինելու է այն պատերազմը, որտեղ միջազգային հանրությունը, ի տարբերություն 2016 թվականի պատերազմի, արդեն լինելու է Ադրբեջանի հետ:

 

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այսօր՝ 22:20-ին: