Լրահոս
Տարածաշրջան
13:10
23.09.22
127

Փետրվարից ի վեր ավելի քան 4,3 մլն փախստական է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի և Դոնբասի տարածքից

Img default alt hy

Փետրվարից ի վեր Ուկրաինայի և Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 4,3 միլիոնը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում:

«Վերջին տվյալներով՝ փետրվարից Ուկրաինայից և Դոնբասից ՌԴ-ի տարածք Է ժամանել ավելի քան 4,3 միլիոն փախստական, ներառյալ 664 հազար երեխա: Այդ թվից 2 միլիոնը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զուցակիցը:

Ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում Է գրեթե 38 հազար մարդ, այդ թվում 12 հազար երեխա: Նրանք ապահովված են սննդով, բժշկական և իրավաբանական օգնությամբ: Կառավարության որոշմամբ՝ բոլոր ծամանած փախստականներին, որոնք դիմում են տվել, վճարվում Է միանվագ նյութական օգնություն՝ 10 հազար ռուբլի մեկ մարդու հաշվով: Ընդհանուր առմամբ արդեն վճարվել Է ավելի քան 8,7 միլիարդ ռուբլի: