Լրահոս
Հայաստան
16:03
24.06.22
158

Պայթուցիկ սարք է գործի դրվել մեքենայում. Փարաքարի 35-ամյա բնակիչը մահացել է

 

Փարաքար համայնքում 35-ամյա քաղաքացու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատում է Քննչական կոմիտեն: Հարուցվել է քրեական գործ այն բանից հետո, երբ հինգշաբթի կեսօրին Փարաքարի Գետափի փողոցում ավտոմեքենա է պայթել:

Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվայի» վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք:

Հինգշաբթի, երբ 35-ամյա տղամարդը եղել է իր մեքենայի մեջ, պայթուցիկ սարքը գործի է դրվել: Տղամարդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: