Լրահոս
Միջազգային
17:43
16.12.25
529

«Պատժամիջոցները չպետք է թուլանան մինչև Ուկրաինայի լիակատար ազատագրումը». Զելենսկի

Img default alt hy

Հաագայում կայացած դիվանագիտական համաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային գործընկերներին չթուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու ճնշումները, քանի դեռ չի ազատագրվել ամբողջ Ուկրաինան և տուն չեն վերադարձվել բոլոր գերիներն ու առևանգված երեխաները։ 

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի պայքարը կյանքի իրավունքի համար անմիջականորեն առնչվում է ողջ Եվրոպայի անվտանգությանը, և հույս է հայտնել, որ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալն անհապաղ կսկսի իր աշխատանքը։