Լրահոս
Տարածաշրջան
20:20
21.09.22
111

Պատերազմ՝ «Արևմուտքի դեմ». 300 հազար ռուսաստանցի պահեստազորային կմեկնի ռազմաճակատ

Ուկրաինայի դեմ պատերազմի 7-րդ ամսում Ռուսաստանը մոբիլիզացիա է հայտարարել: Մինչև 300 հազար մարդ կզորակոչվի բանակ: Այդ երկրի պաշտպանության նախարար Շոյգուն ասել է, որ Դաշնությունը մոտ 25 միլիոն զինվորականի ռեսուրս ունի: 

Ի դեպ, երկրում մոբիլիզացիա հայտարարելու մասին Պուտինի ելույթից հետո տեղեկություններ կան, որ շեշտակի բարձրացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները: Հասնում են մինչև 800 հազար դրամի: Սպառվել են Ստամբուլ, Բաքու, Երևան ուղղությունների մոտակա չվերթների տոմսերը: