Լրահոս
Քաղաքական
14:16
21.09.22
261

Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր․ Դանիել Իոննիսյան

Img default alt hy

Դանիել Իոննիսյանը գրում է․

«Առավոտյան եռաբլուրում տեղի ունեցածը ոտնահարում է Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիայի ու Հայաստանի օրենսդրության մի շարք (մեծ շարք) նորմեր։ Այն նաև որևէ կերպ չի տեղավորվում բարոյականության սահմաններում։

Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը (մասնավորապես դրա` ժողովրդավարությանը վերաբերվող մասը)` ամբողջությամբ կեղծավոր է, եթե իր ենթակա ոստիկանությունը իր այցին ընդառաջ այսպիսի ապօրինություններ է գործում։

Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր և ոչ ժողովրդավարության մասին այն կեղծավոր տեքստը, որ հեռարձակում են Հ1-ով։

Հ.Գ. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս դեպքով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի։ Վստահ եմ, որ ոստիկանները չեն պատժվի, ինչով ևս մեկ անգամ կապացուցվի, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ»։