Լրահոս
Քաղաքական
11:09
24.06.22
117

Փաշինյանի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ. Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, և օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»,- այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թվականին պարծենում էր, թե քաղաքացիներին ճանապարհ զիջելը իր ձեռքբերումն է:

Ավելին՝ հպարտանում էր, թե ճանապարհային ոստիկանությունն անգամ վարչապետի ընտանիքի անդամներին է տուգանում: 2020-ի հունվարի 25-ին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»:

Այս խոսքերից 2-3 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ոչ միայն լուսացույցի տակ չի կանգնում, այլև խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հետիոտներին չի զիջում ու նրանց մահվան պատճառ է դառնում: Ապացույցը այս տարվա ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մարտիրոսյանին վրաերթի ենթարկելու փաստն էր:

Ի՞նչ է ստացվում. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հեծանիվով, մետրոյով կամ հասարակական տրանսպորտով երթևեկող իշխանավորներին սպասարկող կորտեժներն այսօր ոչնչի, անգամ մարդկային կյանքի առջև կանգ չեն առնում, իսկ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը՝ իրեն սպասարկող ավտոշարասյան՝ լուսացույցի տակ կանգնելու ու քաղաքացիներին զիջելու մասին, հերթական սուտն էր»: