Լրահոս
Քաղաքական
16:07
23.09.22
124

Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը Երևանը չի բացառում

 

Հայկական կողմը չի բացառում, որ Պրահայում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը: Հայաստանի արտգործնախարարությունը միաժամանակ շեշտել է, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահն էր հայտնել, որ իր ու Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումը հնարավոր է լինի Չեխիայում հոկտեմբերին: