Լրահոս
Իրավական
20:00
22.06.22
236

Դիմակավորված ուժայիններ Ապարանում՝ վենդետան կանխելու՞ համար. Նիգավանի զոհերին այսօր հուղարկավորել են

Այսօր դիմակավորված ուժայինների խմբեր են հայտնվել Ապարանում: 2 երիտասարդի կյանք խլած հրաձգությունից հետո, ըստ մամուլի պնդումների, ուժայինները իրենց ներկայությամբ են փորձում ճնշել հնարավոր վենդետաներն ու վրեժխնդրությունը: Հրապարակումների համաձայն՝ դրանց վտանգը մեծացել է, որովհետև արյունոտ հաշվեհարդարից հետո միայն մեկ մարդ է ձերբակալվել, ըստ քննչական կոմիտեի՝ Երևանի 32-ամյա բնակիչ, որի անվան ու ազգանվան սկզբնատառերն անգամ չի հայտնում պաշտոնական աղբյուրը:

Ձորագլուխ գյուղի բնակիչները տեղեկություն ունեն, որ իրենց համագյուղացի, Երևան ապրելու տեղափոխված Հովհաննիսյան եղբայրներն են մասնակցել հաշվեհարդարին, ձերբակալվածն էլ նրանցից մեկն է: Բայց, ըստ մամուլի, հանցագործությունը կատարվել է մի քանի անձանց կողմից, իսկ հանցագործության գործիքը ոչ միայն որսորդական հրացան է եղել, այլև «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ ու ատրճանակ։

Այս պնդումների հիմքն այն է, որ որսորդական հրացանով հազիվ թե հնարավոր լինի 7 մարդու վիրավորել, երկուսին՝ մահացու: Այսօր Ապարանում հուղարկավորել են 27 և 28-ամյա երիտասարդներին: