Լրահոս
Հասարակական
21:20
21.09.22
163

Ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ 50 հաստաբուն ծառեր

Img default alt hy

Այսօր ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ հիսուն հաստաբուն ծառեր՝ որոշ հատվածներում խոչընդոտել երթևեկն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ-ից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։