Լրահոս
Սպորտ
15:10
24.06.22
123

Ուկրաինան որոշել է իր մարզիկներին թույլ չտալ մասնակցել ձյուդոյի մրցաշարերին ռուս մարզիկների պատճառով

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ձյուդոյի ֆեդերացիան հայտարարել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերին չմասնակցելու որոշման մասին, քանի դեռ ռուս և բելառուս մարզիկներին չեն արգելել մրցելույթները։

Փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն կոչ էր արել միջազգային սպորտային ֆեդերացիաներին հեռացնել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին պաշտոնական մրցումներից։

IJF-ը «դարձել է առաջին միջազգային սպորտային ֆեդերացիան, որն անտեսել է ՄՕԿ-ի առաջարկությունները»,- ասված է ուկրաինական կողմի հայտարարությունում:

Նշենք սակայն, որ մարտի 2-ին IJF-ը չեղարկել էր ձյուդոյի բոլոր մրցումները Ռուսաստանում։