Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
17.12.25
206

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Նազիկ Ավդալյանին  ներառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում:

«Հրապարակ»

ՔՊ խմբակցությունից 4 պատգամավոր է մերժվել՝ Ջուլին, Շիշ բռնողը, Ցիրունյանը եւ Կարեն Սարուխանյանը։ Իհարկե, սա չի նշանակում, թե ՔՊ-ն նրանց անգործ ու անտեր կթողնի` նրանց գործադիրում մի բան կտան, որ ընդդիմության շարքերը չհամալրեն։

«Ժողովուրդ»

Չնայած փոխադարձ սառը հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը կոալիցիա են կազմել, որպեսզի կասեցնեն Հայկ Սարգսյանի առաջընթացը ՔՊ-ում։

«Իրավունք»

Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով:

«Իրավունք»

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել նախընտրական ցուցակում՝ հասկացնելով, որ նրանց ցանկություններն առոչինչ են, կարեւորն իր ցանկությունն է։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: