Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
24.09.22
120

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախում երկքաղաքացիություն ունենալու իրավունքը կամրագրվի Սահմանադրությամբ:

«Հրապարակ»

Հայաստանի 3 և Արցախի 2 նախագահների` կաթողիկոսի նստավայրում և նրա մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն անցել է բավականին համերաշխ մթնոլորտում, նախկին «մրցակից» նախագահներն առանձնապես ամբիցիաներ չեն ցուցադրել:

«Փաստ»

Նյու Յորքում գտնվող Փաշինյանը կարգադրել է հանդիպումներ կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն Նիկոլ Փաշինյանին հանրամատչելի ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է շատ բացասական վերաբերմունք, ուստի ցանկալի է խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»:

«Ժողովուրդ»

Դատախազի տեղակալ Սրբուհին Գալյանը ևս կհեռանա:

«Փաստ»

Չի բացառվում, որ Պրահայում հանդիպեն նաև Նիկոլ Փաշինյանի ու Ալիևը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Կարիեն Նալչաջյանի հետ: