Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
22.09.22
103

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

9 միլիարդ պարգևավճար տալ ոստիկանությանը, նշանակում է` դու այս երկրի թշնամին ես, ոչ թե ղեկավարը:

«Ժողովուրդ»

Նախկին իշխանության գործելաոճը քննադատող Փաշինյանը, թե. «Հայաստանը ոստիկանապետության են վերածել, ու ոստիկանությունն անմիջապես երկրի առաջնորդի հրահանգներն է կատարում», այժմ ճիշտևճիշտ նույն գործեալոճն է իրականացնում:

«Հրապարակ»

ՔՊ խմբակցությունում չի եղել գեթ մեկը, որ ափսոսանք հայտներ Եռաբլուրում տեղի ունեցածի համար:

«Փաստ»

Փաշինյանը թիմակիցներին հորդորել է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայում շատ չակտիվանալ, այլ միայն «աստիճանական», «փուլային» տարբերակներ նետել դաշտ»։

«Հրապարակ»

Հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովրդավարական Բևեռը` «Սասնա ծռերը», Ազատության հրապարակը «բրոնյա» են արել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ: