Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
21.09.22
103

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
Հայաստանի երրորդ Հանրապետությունը 31-ամյակը առանց միջոցառումների է անցկացնում:

«168 Ժամ»
Նիկոլ Փաշինյանը գողեգող եկավ Եռաբլուր, երբ կարմիր և սև բերետավորներն արդեն մաքրել էին նրա ճանապարհի խոչընդոտներին` զոհվածների ծնողներին:

«Հրապարակ»
Զինվորները ՔՊ-ական պատգամավորին ասել են, որ մայկա տրուսիկի փոխարեն ավելի լավ կլիներ իրենց զենքով ապահովեին։

«Հրապարակ»
Փաշինյանը հավաքել է իր արևմտամետ կլիենտներին և հորդորել, որ էլ ավելի ուժեղացնեն հակառուսական և պրոարևմտյան քարոզչական գիծը։  

«168 Ժամ»
«Ինձ համար անհասկանալի են տեսակետները, որ մեր հաղթաթուղթը (Մեղրին ) մեր կրծքին սեղմած պետք է պահենք». թերթը հիշեցնում է հոդվածագիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ: