Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
18.12.25
89

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը այցելել Է Երևան և առաջին անգամ չի հանդիպել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանի հետ հանդիպման բացակայությունը մեկնաբանվում է որպես հարաբերությունների սառեցման դրսևորում Մոսկվայի և Հայաստանի գործող իշխանությունների միջև։ 

«Հրապարակ»

Մի քանի օր առաջ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել:

«Ժողովուրդ»

Այսօր՝ ժամը 10:00-ին, Արցախի նախագահ Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Շահրամանյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ 

«Հրապարակ»

ՔՊ-ն, կարելի է ասել, ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը, նախարարներից, պատգամավորներից սկսած, վերջացրած համայնքապետերով, ավագանու անդամներով, շարքայիններով։ Հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը՝ իրենց էլեկտորատին ուղղված:

«Հրապարակ»

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ազատման գլխավոր պատճառը Գյումրու Յոթ վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ ձախողված պատարագն է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Արա Պողոսյանի հետ: