Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
16.12.25
71

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
 

«Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը դուրս է մնացել ՔՊ ցուցակից:

«Ժողովուրդ»

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։

«Հրապարակ»

Դեկտեմբերի 27-ին ԱԺ «Քաղպայմանագրի» ֆրակցիան, կառավարության կուսակցական անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՔՊ-ական ՏԻՄ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում։ 

«Ժողովուրդ»

Մինչեւ տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ կհայտարարի եւ  գործը կուղարկի դատարան:

«Հրապարակ»

2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանությունները, ըստ էության, բացահայտորեն պատրաստվում են զանգվածային բռնաճնշումների:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի միջազգայանգետ Տիգրան Խաչատրյանի հետ: