Լրահոս
Քաղաքական
16:45
16.12.25
398

Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Երեկ Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին, խնդրելով աջակցություն ընտրությունների ժամանակ Մոլդովայի օրինակով կամ փորձով։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան։

«Ելնելով այս հանգամանքից, պետք է արձանագրենք երեք փաստ: Առաջինը, սա ուղիղ միջամտություն է արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին։ Երկրորդ, օրվա վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս չունի ժողովրդի կողմից աջակցություն և նույնիսկ պետական վարչական ուժային ռեսուրսները բավարար չեն իրենց վերարտադրությունը ապահովելու համար, և երրորդ, ելնելով այս իրավիճակից, իրենք արտաքին ուժերի միջամտությամբ, հենց Մոլդովայի օրինակով, պատրաստվում են առաջիկա ընտրություններին չեզոքացնել ընդդիմադիր ուժերի մասնակցությունը»։

Նա նշել է, որ սա է իրական պատկերը Նիկոլ Փաշինյանի իշխանության ժողովրդավարության անկախության և ինքնիշխանության մասին։

«Ամենևին չզարմանաք եթե առաջիկայում Ալիևը և Էրդողանը հայտարարեն, որ տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու համար Նիկոլ Փաշինյանը դիմել է իրենց, ակնկալելով նրանց օգնությունն ու աջակցությունը Հայաստանում Փաշինյանի վերարտադրությունը ապահովելու համար։

Իրականում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը պետք է որոշի հայ մարդը և որևէ արտաքին միջամտություն որևէ արտաքին կենտրոնից մեզ համար անընդունելի է և թույլ չենք տալու»,-հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։