Լրահոս
Հասարակական
13:30
21.09.22
541

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մեծ Պարնի-Թռչկան սարամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 73-ամյա Անդրանիկ Օ-ն ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Գագիկ Շահբազյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Ավագ Ա-ն, 56-ամյա Արագած Դ-ն տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ, իսկ վարորդ Անդրանիկ Օ-ն՝ «Վանաձոր» ԲԿ։ 

Վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները։ 

Մահացածին փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։  

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և ավտոքարշակի միջոցով տեղափոխվի ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։