Լրահոս
Հասարակական
13:00
16.12.25
1 649

Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքից

Img default alt hy

Գյումրու Դեմիրճյան փողոցում իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացնում այն տանը, որտեղ որդին ենթադրաբար սպանել է ծնողներին: «News.5tv.am»-ի թղթակիցը հաղորդում է, որ դիակները դեռևս տանն են: 

Հարևանները պատմել են, որ ավանդույթներ ունեցող ընտանիք է եղել, ընտանիքի մայրը բժշկուհի է եղել, իսկ  դանակահարությունը ենթադրաբար կատարած երիտասարդն էլ հավասարակշռված անձ է:

Հարևաններից մյուսն էլ մեր թղթակցին պատմել է, որ տղան հոգեկան խնդիրներ ունի, նոր է դուրս գրվել հոգեբուժարանից: Հարևանն ասաց, որ դեպքից հետո տղան չի լքել բնակարանը, մնացելէ այնտեղ, մինչև ոստիկանները նրան ձերբակալել են: