Լրահոս
Հասարակական
15:36
24.06.22
184

Գլինկայի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածք է ստացել

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում րտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գլինկայի փողոցի 3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյունի ձայն է լսվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 5 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։