Լրահոս
Հասարակական
13:05
23.09.22
291

Nissan Tiida-ն բախվել է ծառին ու կողաշրջված հայտնվել ջրատարում, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կոշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։