Լրահոս
Հասարակական
10:17
21.09.22
117

Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք՝ ինչի ե՞ն այս անաստվածներն ավելի շատ աշխատավարձ ստանում, քան մեր զինծառայողները․ պատգամավոր

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանի, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնամխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։

Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները։

Ահա թի ինչո՞ւ է ձախողվել մեր երկիրը և ինչո՞ւ ենք շարունակում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ»։