Լրահոս
Հասարակական
17:48
21.09.22
105

Նախօրեին Սրաշենի ուղղությամբ կրակոցների հետևանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի. նրա վիճակը նորմալ է

Img default alt hy

Սեպտեմբերի 20-ի երեկոյան Սյունիքի մարզի Սրաշեն բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Տեղեկությունը «News.am»-ի հետ զրույցում հաստատեց Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ վիրավորը թեթև վնասվածքներ է ստացել։

Վիրավորում ստացածը Երկրապահ կամավորականների միությունից է։ Տեղեկությունը «News.am»-ի հետ զրույցում հաստատեց ԵԿՄ-ի մամուլի պատասխանատու Լիլիա Պողոսյանը։

«Նա շարունակում է բուժում ստանալ, վիճակը գնահատվում է նորմալ»,- հայտնեց Պողոսյանը։

Նշենք, որ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սրաշենի ուղղությամբ կրակոցների հետևանքով վիրավոր ունենալուն, ասել է, որ «հակառակորդի կողմից կրակոցի հետևանքով վիրավոր ունենալու դեպքում նախարարությունը հաղորդագրություն է տարածում»։