Լրահոս
Հասարակական
20:40
15.02.20
61

Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության գործով

Նարեկ Սամսոնյանին սուտ մատնություն անելու համար մեղադրանք է առաջադրվել: Սեւ խավիարի քրեական գործով «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահին այսօր կանչել էին ՀՔԾ: Դուրս գալուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է, որ գործը հարուցվել է մի ցուցմունքի հիման վրա, որն ինքը հրաժարվել է ստորագրել: Ըստ մեղադրանքի սուտ մատնություն է համարվում ոչ թե այն, որ Սամսոնյանը գրել է, թե վարչապոետը 3000 դոլարով իկռա է գնել ընտանիքի համար, այլ, այն, որ վարչապետը հրահանգել է ՊԵԿ-ին զբաղվել ձկնկիթ վաճառող ռեստորանի հարցերով, երբ ռեստորանը խավիարը անկանխիկ վաճառելու համար պահանջել է ոչ թե 3000, այլ 5000 դոլար: