Լրահոս
Հասարակական
21:53
23.06.22
363

Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով այնտեղ կայանված մի քանի ավտոմեքենաներ

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները: 

Մեքենայատերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս: