Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:20
26.09.22
147

Նա կին է, մայր է, քրիստոնյա է և իտալացի է. Ջորջիա Մելոնին հաղթում է, Եվրոպան տագնապի մեջ է

Իտալիայում կիրակի կայացած ընտրություններով երկրի պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է վարչապետ ընտրվի կին գործիչ: Ջորջիա Մելոնին կգլխավորի ամենաաջակողմյան կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: 

Եվրախորհրդարանում մտահոգված են Իտալիայի ընտրությունների արդյունքներով, քանի որ Ջորջիա Մելոնիին քաղաքականության մեջ համեմատում են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։