Լրահոս
Առողջապահական
10:45
24.06.22
167

Մթերքներ, որոնք մաշկին փայլ են պարգևում

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Հատապտուղներ

Հապալաս, գոջի, ազնվամորի և հաղարջ․ անտիօքսիդանտների իսկական գանձեր են, որոնք պատասխանատու են մաշկի հարթ գույնի համար։ Ավելացրեք մի բուռ հատապտուղ նախաճաշին, միայն մի փոքր քանակությամբ, քանի որ դրանք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա:

Ավոկադո

Այս պտուղը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամիններ, հանքային նյութեր և հակաօքսիդանտներ: Եթե Ձեր դիետայի մեջ մտնում է ավոկադո, մաշկի և մազերի գեղեցկության համար ստիպված չեք լինի անհանգստանալ:

Ծովամթերք

Ծովամթերքը պարունակում է օմեգա-3 թթուներ, ցինկ, ֆոսֆոր․ պայծառ մաշկին բանալին է։  Եթե դուք սաղմոնը և միդիան դարձնեք Ձեր դիետայի մի մասը, օրգանիզմը Ձեզ շնորհակալություն կհայտնի:

Սերմեր

Ավելացնել դդումի, չիայի, քունջութի և կտավատի սերմեր Ձեր սովորական սննդակարգում: Սերմերի մեջ պարունակվող միկրոէլեմենտները նպաստում են մաշկի բջիջների վերականգնմանը և գույնի հավասարեցմանը:

Կանաչի

Կանաչիները գեղեցկության և երիտասարդության իրական աղբյուր են: Բացի այդ, դրանք հարուստ են մանրաթելով, որոնք առողջ մարսողության համար անփոխարինելի են։ Ավելացրեք որքան հնարավոր է շատ կանաչ տերևներ ճաշի և ընթրիքի մեջ, և արդյունքը չի ուշանա»: