Լրահոս
Իրավական
19:31
15.12.25
182

Միքայել Սրբազանին անմեղ կճանաչի՞ վերաքննիչ դատարանը. դատախազները չեն ներկայացել նիստին

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Միքայել Սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ բողոքների քննությունը: Դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 13-ը՝ մեղադրողների բացակայության պատճառով: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն , որտեղ նա պետք է վիրահատվի: Շիրակի թեմի առաջնորդին տեսնելու համար այսօր Գյումրիից երևանյան դատարան էին գնացել տասնյակ մարդիկ: Նրանց մի մասը չի կարողացել մտնել նիստերի դահլիճ: Այն լեփ-լեցուն էր: