Լրահոս
Իրավական
16:40
26.06.25
277

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Img default alt hy

Քրեական վարույթ է նախաձեռնվել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարության առնչությամբ, թե «Հայաստանում անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում իրականացնել»։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

Հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։ 

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով»,- նշեցին դատախազությունից։ 

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում իրականացվի։