Լրահոս
Իրավական
11:23
21.09.22
265

ՄԻՊ-ը գնահատական չունի զոհվածների ծնողների նկատմամբ բռնության մասով

Img default alt hy

Մինչև հիմա ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը դիրքորոշում կամ գնահատական չի հայտնել այսօր առավոտյան Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամաբ իրականացված բռնության հետ կապված:

«Yerevan.Today»-ի հարցին, թե ՄԻՊ-ն ի՞նչ գնահատական ունի կատարվածին, աշխատակազմից նշում են.

«Մեր դիրքոշումը հետևյալն է, որ դեպքից հետո ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանություն, ներկա են գտնվել և ժամ-ժամ ու կես հետո բոլորին բաց են թողել»:

Ինչ վերաբերում է կադրերին, որտեղ պարզ երևում են, թե ոստիկաններն ինչպես են վարվում զոհվածների ծնողների հետ, այս մասով ևս ՄԻՊ-ում գնահատական տալ չեն շտապում ու ընդգծում են, որ եթե հետագայում պաշտպանը մեկնաբանություն դնի, կտեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում:

«Yerevan.Today»-ը փորձել է նաև ճշտել՝ արդյոք մինչև հիմա դեռ գրասենյակում չե՞ն նայել այդ տեսանյութերը, որտեղ պարզ երևում է, որ ոստիկանները բռնի կերպով ծնողներին բերման են ենթարկում, ՄԻՊ-ի խոսնակը պատասխանեց.

«Ինչպես ասացի՝ մեր արագ արձագանքման խմբերը գնացել են ոստիկանություն ու ներկա են եղել: Այլ բան չեմ կարող ասել, որովհետև ես ինքս հպանցիկ եմ նայել, բայց էս պահին ինձ թվում է՝ մեկնաբանության կարիք չկա»: