Լրահոս
Միջազգային
14:05
22.09.22
133

«Միջուկային պատերազմում ոչ մեկը չի հաղթում». Բայդենը՝ Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով:

«Որևէ երկիր չի կարող հավակնել հաղթանակի միջուկային պատերազմի դեպքում»,- ընդգծել է Բայդենը:

Ռուսաստանի նախագահը մասնակի մոբիլիզացիա հայտարարելիս մեղադրել էր Վաշինգտոնին, թե Կիևին հրահրում է ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի տարածքում: