Լրահոս
Իրավական
23:53
13.12.25
250

Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին

Img default alt hy

«Դատարանն ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձանց»,- հայտնեց հանրային ընդդիմադիր գործիչ Նարեկ Մալյանը։

Երեկ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն պնդում էին, որ բացահայտել են ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացնողների ինքնությունը և ձերբակալել են նրանց։ Նշում էին նույնիսկ, որ նշված անձինք նախապես են պլանավորած եղել Հակոբյանի վրա հարձակումը։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նրանց ազատ են արձակել։