Լրահոս
Քաղաքական
11:33
21.09.22
102

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում․ Հայաստանում ԱՄՆ դեսպան

Img default alt hy

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ․

«ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։

Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։

Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»։