Լրահոս
Քաղաքական
20:17
24.06.22
153

Մեր նախաձեռնած նիստերին ինչի՞ չէիք մասնակցում, բա քաղաքի մասին չէի՞ք մտածում. Վանաձորի ավագանու անդամ

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Մեզ մեղադրել անգործության և քաղաքը չսիրելու մեջ, մեղմ ասած՝ անշնորհքություն է։ «News.am»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցություն անդամ Գոռ Բադյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ համայնքի բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի օրակարգով հրավիրված ավագանու արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով։

«Մենք մեր քաղաքի մասին շատ լավ մտածում ենք, իսկ որոշ քաղաքական ուժեր և անհատներ ժամանակին լռում էին քաղաքին վնասող թեմաների մասին, հիմա ակտիվացել են,  փորձում են մեր անվան հետ խաղալ, նսեմացնել, թե իբր մենք չենք մտածում քաղաքի մասին, հարց է ծագում՝ բա էն ժամանակ ինչի՞ չէին մասնակցում մեր կողմից հրավիրված նիստերին։ Չէի՞ն մտածում քաղաքի մասին։

Կառավարության ղեկավարը ապօրինաբար Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց։ Այդ նիստով փորձում էին լեգիտիմացնել ամիսներ շարունակվող ապօրինությունները, մենք ամեն ինչ հասկանում ենք։

Ավագանու արտահերթ նիստին չենք մասնակցել նաև այն պատճառով, որ մեր դաշինքի առաջնորդին ապօրինաբար պահում են կալանքի տակ, համոզված եմ, որ եթե Մամիկոն Ասլանյանը ազատության մեջ լիներ, նա էր լինելու համայնքի ղեկավարը, որովհետև ստացել էլ վստահության քվե, իր պաշտոնավարման ժամանակ շատ լավ սուբվենցիոն ծրագրեր էին իրականացվել և ժողովուրդը դա տեսնելով՝ ընտրություններին ձայն տվեց նրան»,-  ասաց Գոռ Բադյանը»։