Լրահոս
Միջազգային
17:50
23.06.22
207

Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք պարոն Լավրովի հետ․ Իրանի ԱԳ նախարար

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները լավ են անցել, մտքեր են փոխանակվել Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ։

«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք պարոն Լավրովի հետ, քննարկեցինք երկկողմ օրակարգի, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային օրակարգի տարբեր հարցեր»,- ասել է Աբդոլլահիանը։

Նա հավելել է, որ բանակցություններում մեծ նշանակություն է տրվել համապարփակ երկարաժամկետ և ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի հարցին։

«Մենք ստացել ենք մեր գործընկերների կարծիքները ՌԴ ԱԳՆ-ից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ գերատեսչություններից: Հուսով ենք, որ շուտով մենք կկարողանանք փորձագիտական ​​հանդիպում անցկացնել՝ վերջնական տեսքի բերելու այս համաձայնագրի բովանդակությունը՝ խորհրդարաններում այս փաստաթղթի հետագա վավերացմամբ»,-ասել է նա: