Լրահոս
Սպորտ
15:40
21.09.22
114

Մեկնարկել է «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպման տոմսերի վաճառքը

Img default alt hy

Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի «Փյունիկ»-«Ժալգիրիս» խաղի տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  

Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում hոկտեմբերի 6-ին «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» (Վիլնյուս)։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։