Լրահոս
Իրավական
12:10
24.06.22
99

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 16 պատահար. 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Img default alt hy

Ըստ ոստիկանության հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: