Լրահոս
Միջազգային
13:50
22.09.22
202

Մասնակի զորահավաք և մեծ տագնապ՝ Ռուսաստանում. բողոքի ակցիաներ ու ձերբակալվածներ

Ռուսաստանի նախագահի մասնակի զորահավաք հայտարարելուց հետո Դաշնությունում բողոքի ակցիաներ են սկսվել: Տեղեկություններ կան, որ մոտ հազար մարդ բերման է ենթարկվել:

Ձերբակալվածների թվի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա:

Ավելի վաղ Ռուսաստանի դատախազությունը հայտնել է, որ քրեորեն պատժելի են զինվորագրվելու դեմ կոչերը:

Համացանցում երեկվանից տեսանյութեր են տարածվում Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Մոլդովա անցակետերից, թե ինչպես են ռուսական պետհամարինշով հազարավոր մեքենաներ փորձում հատել սահմանը: