Լրահոս
Հասարակական
21:30
21.09.22
106

Մասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը

Img default alt hy

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների կա 3 տուժած, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և ՓՈւՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։