Լրահոս
Հասարակական
22:00
21.09.22
103

«Մամային բերեցին, շպրտեցին մեքենայի մեջ». զոհված զինվորների ծնողներին վնասվածքներ են հասցրել

«Ոստիկանական գործողություններն ուսումնասիրվում են», Եռաբլուրում լուսադեմին տեղի ունեցածից հետո հայտնել է Ոստիկանությունը: Տեղի ունեցածի մասին հարցրել են իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին: 

«Լավ են արել, նորմալ ա», լրագրողներին ասել է ՔՊ-ականը: 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ժամեր անց հայտարարեց, թե Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և «զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից»։