Լրահոս
Միջազգային
19:42
22.09.22
137

Մակրոնն ընդունել է, որ կյանքը Ֆրանսիայում թանկացել է

Img default alt hy

Ֆրանսիայում աճել են սննդամթերքի և ԷլեկտրաԷներգիայի գները, կյանքը թանկացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Կյանքը թանկացել Է, ուստի մեր հայրենակիցները գտնվում են դժվարին իրավիճակում: Մեզ մոտ աճել են մթերքների, Էներգիայի գները: Մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ պաշտպանելու բնակչությանը: «…» Եվ մենք կկարողանանք վերապրել այս ձմեռը, եթե յուրաքանչյուրը կատարի իր դերը»,-ասել Է Մակրոնը BFMTW հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով ճգնաժամի հետևանքների մասին, որը պայմանավորված Է Ուկրաինայի իրադարձություններով:

Այս ամռանը Ֆրանսիայի կառավարությունը գործարկել Է «Էներգետիկական զգաստության» ծրագիրը՝ նպատակ ունենալով ԷլեկտրաԷներգիայի սպառումը նվազեցնել տասը տոկոսով՝ գալիք ձմռանը դրա անբավարարությունից խուսափելու համար: Կառավարությունը կոչ Է արել ձեռնարկություններին և տրանսպորտային ընկերություններին՝ կոնկրետ պլաններ ներկայացնել Էներգիայի սպառումը նվազեցնելու համար:

Ֆրանսիայի իշխանությունները նաև ավելի վաղ մի շարք խիստ միջոցներ են ձեռնարկել ԷլեկտրաԷներգիայի խնայողության համար:

Այսպես, այդ նպատակներով երկրում ընդլայնել են լուսագովազդի արգելքը, իսկ խանութներին արգելել են դռները բաց պահել աշխատող օդորակիչների կամ ջեռուցման համակարգի դեպքում:

Առևտրի կետերը պետք Է գիշերներն անջատեն լուսային ցուցանակները և օդափոխիչները, լուսավորության պայծառությունը նվազեցնեն 50 տոկոսով՝ մինչև գնորդների գալը և 30 տոկոով՝ սովորական ժամերին՝ ԷլեկտրաԷներգիայի սպառման կրիտիկական մակարդակի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: