Լրահոս
Աշխարհ
17:53
20.06.22
133

ՄԱԿ-ը կրճատում է փախստականների սննդի չափաբաժինը պարենային ճգնաժամի պատճառով

Img default alt hy

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ճգնաժամի պատճառով գրեթե կիսով չափ կնվազեցնի փախստականների սննդի չափաբաժինը, հայտնել է Bloomberg-ը։

«Մենք ստիպված ենք հուսահատ որոշում կայացնել՝ կրճատել սննդի չափաբաժինները փախստականների համար, որոնք իրենց գոյատևման համար մեզ են ապավինում»,- գործակալությունը մեջբերում է ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի խոսքը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ սննդի չափաբաժինների կրճատումից կտուժեն հիմնականում փախստականները Եթովպիայում, Քենիայում, Հարավային Սուդանում և Ուգանդայում:

Իրավիճակն Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խափանումների, ինչը մեծացնում է պարենային ճգնաժամի վտանգն աշխարհի մի շարք երկրներում։ Տարեսկզբին ցորենի և եգիպտացորենի գները զգալիորեն բարձրացել են։ Ցորենի պաշարները, ինչպես նշվել է մայիսի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, աշխարհին կբավարարի ընդամենը 10 շաբաթ, այսօր իրավիճակն ավելի վատ է, քան 2007-2008 թվականների ճգնաժամին: