Լրահոս
Քաղաքական
21:20
13.12.25
271

Մահվան շարասյունը՝ նոր սկանդալի կենտրոնում. վտանգավոր է դարձել Փաշինյանին տեղափոխելը

Ծառայողական քննություն է սկսվել այն պարեկների նկատմամբ, որոնք ուրբաթ կարգավորելիս են եղել Արգավանդի խաչմերուկը Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյան անցման պահին:

Չթույլատրված մասով փողոցը հատած քաղաքացիները հազիվ են խուսափել վրաերթից: Ոստիկանության մեքենան կտրուկ արգելակել է:

Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք մայթերին և խաչմերուկում կանգնած պարեկները որևէ գործողություն արել են՝ չթույլատրված մասով փողոցը անցած քաղաքացիներին կանգնեցնելու համար: